ՀՀայկ Նավասարդյան

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն 100%–ով սպասարկում է զանգերը. Ավինյանը՝ բարեփոխումների մասին

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն 100%–ով սպասարկում է զանգերը. Ավինյանը՝ բարեփոխումների մասին

Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և կից տեսանյութ հրապարակել։

 

«Ձեռքբերված կապի միջոցների արդյունքում, 1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս ուշացումով կամ անպատասխան զանգեր չունենալ։

 

Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով, ինչը բավականին հեշտացնում է աշխատանքը:

 

Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունը սկսել է շահութաբեր աշխատել, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական միջոցներով վերազինել պարկը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները:

 

Մարդկանց առողջությունը մեր ամենօրյա աշխատանքի հիմքում է, և մենք շարունակելու ենք բարելավել մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը»,- գրել է քաղաքապետը։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում