Քննարկվել են PIF հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները

Քննարկվել են PIF հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները

Ռիադում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամում (PIF) հանդիպել է արքայազն Սաուդ բին Սուլթան ալ Սաուդի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանրային ներդրումային հիմնադրամը (PIF) Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամն է՝ աշխարհում ամենամեծերից մեկը։ Կառավարում է ավելի քան 900 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ։ Հիմնադրամը ներդրումներ է կատարում տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, էներգետիկայի, տուրիզմի և սպորտի ոլորտներում՝ լինելով աշխարհի հինգ խոշորագույն պետական ներդրումային հիմնադրամներից մեկը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©