ՄՄարիամ Մխիթարյան

Նիկոլա Սարկոզիին ազատության մեջ է. ԶԼՄ-ներ

Նիկոլա Սարկոզիին ազատության մեջ է. ԶԼՄ-ներ

Երկուշաբթի՝ նոյեմբերի 10-ին, Փարիզի վերաքննիչ դատարանը բավարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը և որոշում է կայացրել բանտից ազատ արձակել  նրան: Սարկոզին կգտնվի խիստ դատական ​​​​հսկողության ներքո՝ հաղորդում է BFM TV-ն։

Սարկոզին բանտում անցկացրել է գրեթե երեք շաբաթ։ Ֆրանսիայի պատմության մեջ դա առաջին դեպքն է եղել, երբ հանրապետության նախկին նախագահը հայտնվել է ճաղերի հետևում։ Այդ ընթացքում քաղաքական գործիչը տհաճ բանտային պայմանների է բախվել՝ անընդհատ ծաղրուծանակի ենթարկվելու պատճառով: Սարկոզին կտրուկ կրճատել էր իր սննդակարգը՝ առողջության հետ կապված մտահոգությունների պատճառով և համաձայնել էր ուտել միայն յոգուրտ՝ այն համարելով միակ անվտանգ սնունդը:

Բանտից դուրս գալուց հետո նախկին նախագահը, որը 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել անօրինական քարոզարշավի ֆինանսավորման համար, պարտավոր է կրել «էլեկտրոնային շղթա»։ Նրան կարգելվի բացակայել երկրից, կապ հաստատել իր գործով մեղադրյալների ու վկաների հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում