Երևանի ներկայացուցիչները՝ «Smart City Expo World Congress 2025» միջազգային համաժողովին

Երևանի ներկայացուցիչները՝ «Smart City Expo World Congress 2025» միջազգային համաժողովին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Տարոն Մարգարյանն այս օրերին մասնակցում են «Smart City Expo World Congress 2025» միջազգային համաժողովին` Բարսելոնայում: 

Այն համարվում է աշխարհի ամենամեծ և ազդեցիկ միջոցառումը՝ նվիրված քաղաքային նորարարություններին և «խելացի քաղաքների» զարգացմանը։

Համաժողովը միավորել է տարբեր երկրների քաղաքների ղեկավարներին, տեխնոլոգիական ընկերություններին ու մասնագետներին:

Միջոցառմանը մասնակցությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել աշխարհի առաջատար քաղաքների փորձը և գտնել նորարարական այն մոտեցումները, որոնք կարող են կիրառելի լինել Երևանի համար՝ քաղաքային կառավարման, ենթակառուցվածքների զարգացման և երևանցիների կյանքի որակի բարձրացման ուղղությամբ։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©