Համբարձում Մաթևոսյանը ԵՊՀ-ում ներկայացրել է COP17-ի կազմակերպչական աշխատանքները

Համբարձում Մաթևոսյանը ԵՊՀ-ում ներկայացրել է COP17-ի կազմակերպչական աշխատանքները

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Երևանի պետական համալսարանում ընդլայնված հանդիպում է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, որի ընթացքում ներկայացրել է #CoP17-ի կազմակերպչական աշխատանքները և համաժողովի օրակարգի ձևավորման հիմնական ուղղությունները։

 

«Հայաստանը՝ որպես COP17-ի հյուրընկալող և նախագահող երկիր, նպատակ ունի ապահովել, որ այս համաժողովը դառնա համաշխարհային համագործակցության հարթակ ոչ միայն կառավարությունների, այլև գիտության, կրթության, քաղաքացիական հասարակության, տեղական համայնքների, բնիկ ժողովուրդների, բիզնեսի և երիտասարդության համար։

Մեր գլխավոր նպատակն է ստեղծել հնարավորինս ներառական, մասնակցային և բաց գործընթաց, որտեղ յուրաքանչյուրի ձայնը կլինի լսելի և կնպաստի ընդհանուր լուծումների ձևավորմանը։

 
Հանդիպման ընթացքում ներկայացրեցի մեր երկրի տեսլականը՝ կազմակերպելու այնպիսի համաժողով, որը ոչ միայն կղեկավարի Global Review-ի՝ գլոբալ վերանայման գործընթացը, այլև կնպաստի միջազգային համագործակցության նոր մակարդակի ձևավորմանը։

Մենք ձգտում ենք, որ COP17-ը դառնա այն հարթակը, որտեղ կգնահատվի համաշխարհային առաջընթացը կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ, կբացահայտվեն առկա բացերն ու խնդիրները, և կմշակվեն իրական, իրագործելի և չափելի լուծումներ՝ մինչև 2030 թվականը հասնելու կենսաբազմազանության պահպանության իրական արդյունքների»,- նշել է նախարարը։

 

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է ներկաների հարցերին՝ անդրադառնալով ենթակառուցվածքների ապահովման, կապույտ և կանաչ գոտիների կազմակերպման, օրակարգի ձևավորման, ակադեմիական շրջանակների հետ համագործակցության, ինչպես նաև երիտասարդների մասնակցության թեմաներին։

 

Հայաստանի Հանրապետության նպատակն է, որ գիտական և կրթական հաստատությունները դառնան համաժողովի գաղափարական և գիտական հիմքը՝ իրենց գաղափարներով, նորարարական մոտեցումներով և երիտասարդական ներուժով։
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©