ԱԱսպրամ Սարատիկյան

Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստի օրակարգում՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիներն էին

Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստի օրակարգում՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիներն էին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ քաղաքապետին կից հասարակական կարգով գործող Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի հերթական նիստում քննարկվել են  սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների խնդիրները: Նիստը վարել է փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը: 

Օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում վերաբերում էին ուսման վարձավճարի փոխհատուցմանը, ինչպես նաև բնակարանի վերանորոգման նպատակով աջակցության տրամադրմանը: Քվեարկությամբ բոլոր հարցերը հաստատվել են:

Քննարկումների ընթացքում Երևանի ավագանու անդամներն ու սոցիալական պաշտպանության ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչներն ընդգծել են սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության համակարգված և շարունակական բարելավման անհրաժեշտությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում