ԼԼիլիթ Ասատրյան

Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյայի հետ քննարկվել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյայի հետ քննարկվել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Նոյեմբերի 6-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանն ընդունել են Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական արտադրանքի վարչության (ռազմարդյունաբերության խթանման) միացյալ քարտուղար Ամիտ Սաթիջայի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները։ Միաժամանակ քննարկվել է երկու երկրների ռազմարդյունաբերության ընկերությունների միջև բիզնես կապերը խթանելու և գործնական համագործակցությունը զարգացնելու հնարավոր ուղիները:
 

Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք կարևորել են համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման և արտադրական ներուժի զարգացման հնարավորությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում