ՎՎարդան Հովսեփյան

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն. Հայաստան-Սլովենիա

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն. Հայաստան-Սլովենիա

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր անցկացվում է 6-րդ տուրը, որտեղ Հայաստանի հավաքականը խաղում է Սլովենիայի հետ:

Մեր թիմի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

Նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Նորվեգիային, Խորվաթիային ու Չեխիային, ոչ-ոքի խաղացել Ուկրաինայի հետ, պարտվել Ռուսաստանին և 7 միավորով բաժանում է 5-8-րդ տեղերը:

Կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Լատվիայի հետ: Հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը:

5-րդ տուրից հետո կանանց Հայաստանի հավաքականը 6 միավորով բաժանում է 8-12-րդ տեղերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում