ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը զորքեր կտեղակայի Դամասկոսի ավիաբազայում. Reuters

ԱՄՆ-ը զորքեր կտեղակայի Դամասկոսի ավիաբազայում. Reuters

ԱՄՆ-ը ցանկանում է իր ռազմական ներկայությունը հաստատել Դամասկոսի ավիաբազայում՝ Սիրիայի և Իսրայելի միջև ապագա անվտանգության պայմանագրի իրականացմանը նպաստելու համար: ԱՄՆ-ը միջնորդում է Սիրիայի և Իսրայելի միջև բանակցությունները՝ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով վեց աղբյուրի:

Լրատվականի աղբյուրը հայտնել է, որ Պենտագոնը վերջին երկու ամսվա ընթացքում արագացրել է զորքերի տեղակայման նախապատրաստական ​​աշխատանքը և մի քանի հետախուզական առաքելություններ է իրականացրել Դամասկոսի բազայում:  Ընդ որում՝ Սիրիան կպահպանի օբյեկտի նկատմամբ լիակատար ինքնիշխանությունը:

Reuters-ի աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները ճնշում են գործադրում Սիրիայի վրա՝ մինչև տարեվերջ Իսրայելի հետ համաձայնագիրը ստորագրելու համար:

ԱՄՆ զորքերն արդեն տեղակայված են Սիրիայի հյուսիս-արևելքում՝ իրականացնելով «Իսլամական պետության» դեմ պայքարի առաքելությունը: Գարնանը, սակայն, Թրամփի վարչակազմը որոշել էր գրեթե կիսով չափ՝ մինչև 1000 զինվոր, կրճատել իր ռազմական ներկայությունը Սիրիայում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում