ԴԴավիթ Մուրադյան

ՀՀ-ն շարունակում է ներդրումներ իրականացնել երիտասարդների կարողությունների ամրապնդման և թվային հմտությունների զարգացման ուղղությամբ. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Դոհայում

ՀՀ-ն շարունակում է ներդրումներ իրականացնել երիտասարդների կարողությունների ամրապնդման և թվային հմտությունների զարգացման ուղղությամբ. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Դոհայում

Նոյեմբերի 5-ին Դոհայում ընթացող Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կոպենհագենի սոցիալական զարգացման հռչակագրի և դրա գործողությունների ծրագրի պարտավորությունների կատարման գործում առաջընթացի գնահատում և բացթողումների ու մարտահրավերների լուծում, ինչպես նաև Կայուն զարգացման 2030 թ. օրակարգի իրականացման խթանում» խորագրով բարձր մակարդակի կլոր սեղան քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել 1995 թ. Կոպենհագենում տեղի ունեցած Սոցիալական զարգացման համաշխարհային գագաթնաժողովին, որը հիմք է հանդիսացել աղքատության վերացման, լիարժեք զբաղվածության ապահովման և սոցիալական ինտեգրման խթանման համար։ 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը նշանակալի առաջընթաց է գրանցել աղքատության նվազեցման, որակյալ, մատչելի և ներառական կրթության ու առողջապահության հասանելիության ապահովման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգերի ընդլայնման ուղղությամբ։

Վահան Կոստանյանը ներկայացրել է, որ Հայաստանը շարունակում է ներդրումներ իրականացնել երիտասարդների կարողությունների ամրապնդման, թվային հմտությունների զարգացման և նորարարության խթանման ուղղությամբ՝ «ոչ ոքի հետևում չթողնելու» սկզբունքի իրականացումն ապահովելու նպատակով։ Նա ընդգծել է, որ խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և օրենքի գերակայությունը սոցիալական արդարության ու կայուն զարգացման առանցքային նախադրյալներն են։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցող միջազգային կազմակերպություններին և զարգացման գործընկերներին՝ ընդգծելով, որ միայն համատեղ ջանքերով կարելի է ապահովել արդար և ներառական անցում դեպի կայուն ապագա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում