ԴԴավիթ Մուրադյան

Ալեն Սիմոնյանը և սաուդյան պատվիրակությունը քննարկել են երկկողմ համագործակցությունը

Ալեն Սիմոնյանը և սաուդյան պատվիրակությունը քննարկել են երկկողմ համագործակցությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության Խորհրդատվական խորհրդի Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Մուհամմադ Ալ-Շահրանիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

 

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցեր՝ ներառելով ինչպես քաղաքական հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ երկկողմ տնտեսական հետաքրքրություններին վերաբերող թեմաները։
 

 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցերին` հատուկ ուշադրություն դարձնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

 

Պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ շրջել են նաև Ազգային ժողովի շենքում՝ ծանոթանալով շենքի պատմությանն ու պայմաններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում