ՏՏաթև Խաչատրյան

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Դանիել Բաերի հետ. ինչ են քննարկել դեսպանն ու «Քարնեգի»-ի քաղաքական հետազոտությունների ավագ փոխնախագահը

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Դանիել Բաերի հետ. ինչ են քննարկել դեսպանն ու «Քարնեգի»-ի քաղաքական հետազոտությունների ավագ փոխնախագահը

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների ավագ փոխնախագահ և Եվրոպայի ծրագրի տնօրեն, դոկտոր Դանիել Բաերին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները, տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև հիմնադրամի հետ առկա համագործակցության խորացման հնարավորությունները։

Դեսպան Մկրտչյանը և դոկտոր Բաերը վստահություն են հայտնել, որ շարունակական երկխոսությունը և համագործակցության ընդլայնումը կնպաստեն տարածաշրջանային հարցերի շուրջ ավելի խորքային և կառուցողական փոխըմբռնման ձևավորմանը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում