ԱԱրամ Մարանդյան

Քննարկվել են Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի գործունեությունն ակտիվացնելու ջանքերը

Քննարկվել են Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի գործունեությունն ակտիվացնելու ջանքերը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության և խորհրդարանում Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչ Միխալիս Լիվանոսի հետ: Այս մասին հայտնել է դեսպանությունը:

Հանդիպմանը քննարկվել են բարեկամական խմբի գործունեությունը ակտիվացնելու ուղղված ջանքերը։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է առաջիկայում խորհրդարանական մակարդակով բարձրաստիճան այցելությունները և հույս հայտնել, որ այդպիսով նոր շունչ կստանա երկկողմ խորհրդարանական դիվանագիտությունը։ 

Միաժամանակ Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունների նշանակությունը տարածաշրջանային զարգացումների համատեքստում, Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններում առկա առաջընթացը և առաջիկայում նախատեսված քայլերը։ 

Միխալիս Լիվանոսը պատրաստակամություն է հայտնել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունների հետագա զարգացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում