ԱԱրամ Մարանդյան

ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլի առաջին խաղն ավարտվել է. Հայաստանը ներկայացնող գրոսմայստերների արդյունքները

ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլի առաջին խաղն ավարտվել է. Հայաստանը ներկայացնող գրոսմայստերների արդյունքները

2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլի առաջին խաղում Հայաստանը ներկայացնող բոլոր գրոսմայստերները ավարտել են իրենց հանդիպումները ոչ-ոքի արդյունքով: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 
Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:
 
Շանթ Սարգսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ:
 
Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ:
 
Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ:
 
Հայ շախմատիստներից մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: Արոնյանը այսօր սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ Հնդկաստանը ներկայացնող միջազգային վարպետ Արոնյակ Գոշի հետ, իսկ Սևյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Սինգապուրը ներկայացնող գրոսմայստեր Թին Ջինյաոյի հետ:
 
Երկրորդ խաղափուլի երկրորդ պարտիան կմեկնարկի նոյեմբերի 5-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում