COP 17-ի հրավիրյալների ցանկ այս պահին չունենք: Ընդհանուր երկու ուղղությամբ են մեր աշխատանքները բաժանված՝ լոգիստիկ-կազմակերպչական և բովանդակային: Այդ մասին լրագրողներին ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«ՄԱԿ-ի կենսաբազմանության քարտուղարության գործընկերների հետ մենք ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք տանում. նրանք պարբերաբար այցելում են հանրապետություն, շրջայցներ են կատարում, խորհուրդներ են տալիս, ուղղություններ են տալիս, իրենց հետ միասին աշխատում ենք: Բավականին շատ աշխատանքներ կան անելու: Այս պահին էլ աշխատանքներն իրականացվում են: Օրակարգը կազմելու փուլում ենք: Այս պահին հստակ գիտենք, որ օրակարգային մեկ հարց կունենանք. դա վերաբերելի է համաշխարհային վերանայման ծրագրին, որը մեզ հնարավորություն կտա վերհանել այն խնդիրները, որոնք բոլորս ունենք՝ համաժողովի անդամ 196 երկրները, անդրադարձ կատարել այդ խնդիրներին, վեր հանել, նոր մոտեցումներով և առաջարկներով հանդես գալ, որպեսզի մինչև 2030 թվականը մեր սահմանած նշաձողին հասնելու համար շտկումներ անենք»,- նշեց նա:










