ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը կարծում է, որ կարող է լուծել ուկրաինական հակամարտությունը

Թրամփը կարծում է, որ կարող է լուծել ուկրաինական հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կարող է հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։

Նա նշել է, որ կարողացել է լուծել մի շարք միջազգային հակամարտություններ, քանի որ պատերազմող կողմերի նկատմամբ որպես փաստարկ օգտագործել է բարձր սակագների սպառնալիքը:

«Դեպքերի 60%-ում ես ասել եմ. «Եթե չդադարեցնեք պատերազմը, ես մաքսատուրքեր կսահմանեմ ձեր երկու երկրի համար, և դուք չեք կարողանա գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ»,- բացատրել է Թրամփը։

Նա ասել է. «Դա աշխատում է նաև Պուտինի դեպքում, չնայած մենք շատ չենք համագործակցում Ռուսաստանի հետ։ Պուտինն այն մարդկանցից չէ, որը շատ բան է գնում մեզանից»։

ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ուկրաինական կարգավորման հարցում չկա «վերջին կաթիլ», որը կստիպի իրեն դուրս գալ գործընթացից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում