ՄՄարո Թարվերդյան

Երևանի համար 74 մսուր-մանկապարտեզի նոր շենքի շինարարությունն ավարտվել է

Երևանի համար 74 մսուր-մանկապարտեզի նոր շենքի շինարարությունն ավարտվել է

Երևանի համար 74 մսուր-մանկապարտեզի նոր շենքի շինարարությունն ավարտված է: Այդ մասին զեկուցվել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունում:

Շինարարությունն իրականացվել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում: Մանկապարտեզ հաճախող 83 երեխաների համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Շենքը հագեցած է հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով:

Ավարտվել է նաև բակի բարեկարգումը. ծրագիրը ֆինանսավորվել է Երևան համայնքի բյուջեից: Իրականացվել են ոռոգման ցանցի կառուցման, խաղասարքերի, ռետինե հատակների, զրուցատաղավարների տեղադրման, քարե և մետաղական  ցանկապատի կառուցման աշխատանքներ:

Նիստի ընթացքում  նաև նշվել է, որ շարունակվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի շինարարությունը: 

Միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոնում հարմամարվետ պայմաններ կապահովվեն շուրջ 300 մարզիկի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում