ԼԼուսինե Մուրադյան

Փրկարար ծառայության համար ձեռք կբերվեն 91 հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներ և հատուկ տեխնիկա. ՆԳ նախարար

Փրկարար ծառայության համար ձեռք կբերվեն 91 հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներ և հատուկ տեխնիկա. ՆԳ նախարար

Հաստատել ենք շուրջ 5 մլրդ դրամ բյուջեով ներդրումային ծրագիր, որի շրջանակներում Փրկարար ծառայության համար ձեռք կբերվեն 91 հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներ և հատուկ տեխնիկա: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Ընթացիկ տարում՝ մինչև նոյեմբերի ավարտը, նախատեսում ենք ունենալ 8 հրշեջ-փրկարական տրանսպորտային միջոցի և 10 արագ արձագանքման փրկարարական ավտոմեքենայի հատկացում ՓԾ-ին:

Ամբողջովին վերանայվել է նաև փրկարար ծառայության համազգեստը, և ձեռք են բերվել մի շարք գործիքներ, որոնք հեշտացրել են ՓԾ կյանքը ընդհանուր պրոցեսների կազմակերպման տեսանկյունից»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում