ՄՄարիամ Մխիթարյան

Ձերբակալություններ Բելգրադում՝ Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած անկարգություններից հետո

Ձերբակալություններ Բելգրադում՝ Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած անկարգություններից հետո

Ոստիկանությունը ձերբակալել է 37 մարդու, որոնք մասնակցել են կիրակի լույս երկուշաբթի գիշերը Բելգրադում Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած անկարգություններին, հաղորդում է Բելգրադի B92 ռադիոկայանը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը։

Խորհրդարանի շենքի մոտ էին հավաքվել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցները  և նրա հակառակորդները: Ոստիկանական պատնեշը բաժանել է երկու խմբերին, սակայն չի հաջողվել խուսափել բախումներից:

Բողոքի ցույցերը համընկել են Նովի Սադի երկաթուղային կայարանի տանիքի մի մասի փլուզման տարելիցի հետ։ Այդ միջադեպից տեղում 14 մարդ էր զոհվել, ևս 2-ը մահացել էին հիվանդանոցում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում