ԳԳայանե Թամամյան

Արարատ Միրզոյանը ԱՄՆ Կոնգրեսում ընդունված բանաձևը պատմական քայլ է համարում

Արարատ Միրզոյանը ԱՄՆ Կոնգրեսում ընդունված բանաձևը պատմական քայլ է համարում

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղսապանության բանաձևի քվեարկությունից հետո իր ֆեյսբուքի էջում գրել է․

<Այս բանձևի ընդունումը պատմական քայլ է և հարգանքի տուրք` Ցեղասպանության‬ մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին: Այն հստակ ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին, որ նման ոճրագործությունները չեն կարող հանդուրժվել:

Ամերիկայի Միացյալ Նահանգները, վերահաստատելով մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների նկատմամբ իր հավատարմությունը և առաջատար դերը, կարևոր ներդրում կատարեց` ուղղված մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը:

Շնորհակալություն եմ հայտնում Ներկայացուցիչների պալատի կողմից հայ ժողովրդի հանդեպ բարեկամության դրսևորման և ժխտողականության դեմ պայքարում արժեքավոր ջանքերի համար>։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում