ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան խոշոր նավթամուղ է պայթեցրել Մոսկվայի մերձակայքում

Ուկրաինան խոշոր նավթամուղ է պայթեցրել Մոսկվայի մերձակայքում

Ուկրաինական ուժերը Մոսկվայի մարզում պայթեցրել են խոշոր նավթատար, որն օգտագործվում էր ռուսական բանակին վառելիք մատակարարելու համար:

Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության՝ միաժամանակ պայթեցվել են «Օղակաձև» նավթամուղի երեք ճյուղերը, որոնցով ռուսական բանակին է մատակարարվել բենզին, դիզելային և ավիացիոն վառելիք:

Գլխավոր հետախուզական վարչության հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ռուսաստանի վրա հերթական հաջող գործողությունը լուրջ հարված է ագրեսոր պետության ռազմական հնարավորություններին, ինչպես նաև նրա տնտեսությանը, մասնավորապես՝ Մոսկվայի շրջանում»:

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «Օղակաձև» նավթամուղի երկարությունը 400 կմ է, այն տարեկան մղում էր մինչև 3 միլիոն տոննա ավիացիոն վառելիք, մինչև 2,8 միլիոն տոննա դիզելային վառելիք և մինչև 1,6 միլիոն տոննա բենզին:

Ուկրաինայի անվտանգության ծառայություն ղեկավար Վասիլ Մալյուկն էլ հայտնել է, որ 2025 թվականի սկզբից ուկրաինական ուժերը մոտ 160 արդյունավետ հարված են հասցրել Ռուսաստանի նավթի արդյունահանման և վերամշակման օբյեկտներին։

Նա ճշտել է, որ սեպտեմբերին և հոկտեմբերին հարված է հասցվել 20 օբյեկտի, այդ թվում՝ նավթավերամշակման վեց գործարանի, երկու նավթային տերմինալի, երեք նավթաբազայի և ինը նավթի պոմպակայանի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում