ՄՄարիամ Մխիթարյան

Փհենյանը Կորեայի ապամիջուկայնացման Սեուլի ձգտումն անիրականանալի է անվանել

Փհենյանը Կորեայի ապամիջուկայնացման Սեուլի ձգտումն անիրականանալի է անվանել

ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Պակ Մյոն Հոն Կորեական թերակղզու ապամիջուկայնացման՝ Կորեայի Հանրապետության ձգտումն անվանել է «անիրականանալի երազանք»: Այդ մասին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

Նախօրեին Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմում հայտարարել էին, որ Հարավային Կորեայի և Չինաստանի ղեկավարները նոյեմբերի 1-ին կայանալիք գագաթնաժողովում կարող են քննարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը:

«Կորեայի Հանրապետությունը մինչև հիմա չի հասկանում, որ ժխտելով ԿԺԴՀ-ի՝ որպես միջուկային պետության կարգավիճակը և շարունակ կրկնելով ապամիջուկայնացում իրականացնելու մասին զառանցական երազանքը, ամբողջովին բացահայտում է իր անխոհեմությունը»,- ասել է փոխնախարարը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը բազմիցս ընդգծել է, որ Փհենյանը չի հրաժարվի իր միջուկային զենքից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում