ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն ապացույցներ ունի Իսրայելի կողմից Գազայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ. WP

ԱՄՆ-ն ապացույցներ ունի Իսրայելի կողմից Գազայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ. WP

ԱՄՆ կառավարությունն ապացույցներ ունի, որ Գազայի հատվածում Իսրայելի զինվորականները մարդու իրավունքների հարյուրավոր հնարավոր խախտումներ են թույլ տվել։ Այդ մասին հաղորդել է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր տեսուչի գրասենյակի գաղտնի զեկույցին։

Ըստ թերթի՝ զեկույցը պարունակում է տեղեկություններ, որոնք վկայում են, որ Իսրայելի զինվորականները մարդու իրավունքների հարյուրավոր հնարավոր խախտումներ են թույլ տվել, որոնց «նախաքննության համար տարիներ կպահանջվեն»։ Թերթը ընդգծում է, որ սա առաջին զեկույցն է, որում ԱՄՆ-ն «ճանաչում է Իսրայելի գործողությունների ծավալները Գազայում», և որը ենթակա է Լիհի օրենքին։ Այդ օրենքի համաձայն՝ ԱՄՆ -ը չպետք է ռազմական օգնություն տրամադրի օտարերկրյա ռազմական ստորաբաժանումներին, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են կատարել:

WP-ը տեղեկացնում է, որ զեկույցը պատրաստվել է հոկտեմբերի 10-ին Գազայում հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց մի քանի օր առաջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում