ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն մտադիր է միջազգային ուժեր տեղակայել Գազայում մի քանի շաբաթվա ընթացքում. Al Arabiya

ԱՄՆ-ն մտադիր է միջազգային ուժեր տեղակայել Գազայում մի քանի շաբաթվա ընթացքում. Al Arabiya

Միացյալ Նահանգները մշակում է Գազայի հատվածում մի քանի շաբաթվա ընթացքում միջազգային կայունացման ուժեր տեղակայելու ծրագիր, հաղորդում է Al Arabiya-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ տարածաշրջանում միջազգային ուժերը կներառեն «արաբական և օտարերկրյա զորքեր»։ Լրատվականը, սակայն, չի նշել, թե կոնկրետ որ երկրները զորքեր կուղարկեն պաղեստինյան անկլավ: Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ-ն նախատեսում է մարզել Պաղեստինի ազգային վարչակազմի ոստիկաններին, որոնք նույնպես կապահովեն Գազայի անվտանգությունը։

Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը՝ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից և նախատեսում է, մասնավորապես, պաղեստինյան անկլավում ժամանակավոր արտաքին կառավարման ներդրում և այնտեղ միջազգային կայունացնող ուժերի տեղակայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում