ՎՎարդան Հովսեփյան

Քաղաքապետի մամլո խոսնակը հրապարակել է Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի էսքիզը

Քաղաքապետի մամլո խոսնակը հրապարակել է Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի էսքիզը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է  Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկը:

«Այն նախատեսում է կայարանը տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա, ինչը հնարավորություն կտա մետրո մուտք գործել/դուրս գալ ձորի աջ և ձախ կողմերից էլ՝ Հալաբյանից (Թումոյի մոտ) ու Կիևյանի հատվածից (Բարբյուս փ.): Այս տարբերակը ենթադրում է նաև մետրոպոլիտենի զարգացումը Աջափնյակ-Դավթաշեն ուղղությամբ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարով»,- գրել է Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով՝ նախագիծն իրագործելու համար ինտենսիվ բանակցություններ են ընթանում ներդրողների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում