ՄՄարիամ Մխիթարյան

Արքայազն Էնդրյուն կզրկվի իր տիտղոսից և կլքի նստավայրը Վինձորի ամրոցում. ԶԼՄ-ներ

Արքայազն Էնդրյուն կզրկվի իր տիտղոսից և կլքի նստավայրը Վինձորի ամրոցում. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիայի Չառլզ III թագավորը որոշել է արքայազն Էնդրյուին զրկել իր տիտղոսներից, կոչումներից և պատիվներից: Որոշումը, կայացվել է այս շաբաթ արքայազնի կապերի մասին նոր մանրամասներ ի հայտ գալուց հետո, որոնք վերաբերում են անչափահասների սեռական առևտրի համար մեղադրվող ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էպշտեյնին: 2019 թվականին նրան գտել էին բանտախցում կախված, գրում են ԶԼՄ-ները։

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Չառլզ III-ի եղբայրը՝ արքայազն Էնդրյուն, կզրկվի իր տիտղոսից և կլքի իր նստավայրը Վինձորի ամրոցում։ Նա կտեղափոխվի Սանդրինգհեմ թագավորական կալվածք Նորֆոլկ կոմսությունում, իսկ նրա բնակության համար թագավորը կվճարի իր միջոցներից:

Պարզվել է, որ Էնդրյուն 2006 թվականին իր Վինձորի նստավայրում հյուրընկալել է Էպշտեյնին և ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին, որը նույնպես դատապարտված է սեռական հանցագործությունների համար։

Արքայազն Էնդրյուն շարունակում է հերքել իր դեմ մեղադրանքները, ասվում է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում