ԱԱրամ Մարանդյան

Գյուղի երեխաները չպետք է զրկված լինեն բարեկեցիկ միջավայրում կրթություն ստանալու հնարավորությունից. Չախոյան

Գյուղի երեխաները չպետք է զրկված լինեն բարեկեցիկ միջավայրում կրթություն ստանալու հնարավորությունից. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում Մեդովկա գյուղի նորակառույց դպրոցի նախկին և ներկա լուսանկարն է հրապարակել և գրել.

«Տգիտություն է մեզ մեղադրելը, թե ինչու ենք հեռավոր գյուղի՝ Մեդովկայի երեխաների համար այս հրաշք դպրոցը կառուցել։

Հեռավոր, թե մոտիկ՝ գյուղի երեխաները ոչնչով պակաս չեն ոչ մեկից ու չպետք է զրկված լինեն բարեկեցիկ միջավայրում կրթություն ստանալու հնարավորությունից։

Երեխեք ջան, դուք արժանի եք լավագույնին։ Սովորեք հնարավորինս լավ, որպեսզի երբեք չնմանվեք ձեզ նոր դպրոց չկամեցողներին։

Ի դեպ, Մեդովկայի նորակառույց դպրոցն ունի ոչ թե 6, այլ 64 սան։ 144 աշակերտի համար նախատեսված դպրոցի շենքում շուտով նաև գործելու է նախակրթարան, հավելյալ երեխաներ կհաճախեն։ Դպրոցն ունի նաև ֆուտբոլի աղջիկների թիմ, ովքեր մասնակցում են մրցումների, տեղեր են զբաղեցնում համայնքային, մարզային փուլերում»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում