ՔՔրիստինե Ոսկանյան

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի տարածման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի տարածման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի տարածման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ 

«Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)»,- հաստատեցին կոմիտեից։

Հիշեցնենք, որ օրերս համացանցում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքին առնչվող, ենթադրաբար գաղտնի նկարահանումով արված տեսանյութ էր հրապարակվել: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում