ԳԳոհար Սարգսյան

ԵՄ դեսպանն ու ԱԳԵԾ պատվիրակները հյուրընկալվել են ԿԸՀ-ում

ԵՄ դեսպանն ու ԱԳԵԾ պատվիրակները հյուրընկալվել են ԿԸՀ-ում

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գործադիր տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենի, Վրաստանի, Հարավային Կովկասի, արևելյան բաժնի ղեկավար Դեյվիդ Քալենի, Արևելյան հարևանության և Թուրքիայի գլխավոր տնօրեն Ադրիեն Կիրալի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ, ԵՄ ԱԳԵԾ պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ին հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում։

Հյուրերը ԱԺ 2026 թվականի հերթական ընտրություններին ընդառաջ հետաքրքրվել են ԿԸՀ նյութատեխնիկական հագեցվածության և պատրաստվածության մասին՝ փորձելով հասկանալ կառույցի կարիքները։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և վստահեցրել, որ ընտրական համակարգը մշտապես պատրաստվում է համապետական ընտրություններին։ Հյուրերի քննարկման առանցքում էին նաև ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքները և դրանց դիմակայելու համար ԿԸՀ գործիքակազմը։

Վահագն Հովակիմյանն ընդգծել է, որ ԿԸՀ-ն իր էլեկտրոնային համակարգերը մշտապես թարմացնում է՝ ապահովելու համար ընտրական համակարգի անխափան աշխատանքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում