ԳԳոհար Սարգսյան

Բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կան տուժածներ

Բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կան տուժածներ

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 08։57-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում՝ երկաթգծի անցումի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ երկաթգծի անցումի վրա բեռնատար գնացքը բախվել է Volkswagen մակնիշի ավտոմեքենային։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում