Հանձնաժողովը բոլորի մասով է ակտիվ, ընդ որում չենք էլ նայում ընդդիմադիր է, թե իշխող ուժի ներկայացուցիչ է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:
«Մենք և՛ կուսակցության հետ կապված հաղորդումներ ենք ներկայացրել՝ հաշվի առնելով կուսակցությունների ստուգման արդյունքները, և՛ համայնքի ղեկավարների հետ կապված»,- նշեց նա:










