ՄՄարիամ Մխիթարյան

Գազայի հատվածում հրադադարը վտանգված չէ. Թրամփ

Գազայի հատվածում հրադադարը վտանգված չէ. Թրամփ

Իսրայելական բանակը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածի տարբեր քաղաքներին։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել էր անհապաղ հզոր հարվածներ հասցնել, քանի որ, ըստ Իսրայելի կառավարության, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը խախտել է հրադադարը և դիմել է խաբեության՝ պատանդների մարմինները վերադարձնելու հարցում՝ գրել է BBC-ն։

Գազայի քաղաքացիական պաշտպանության գերատեսչության և հիվանդանոցների վարչության տվյալներով՝ Իսրայելի մի շարք հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 60 պաղեստինցի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ոչինչ» չի կարող խաթարել իր ջանքերով ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունը, և որ Իսրայելը «պետք է արձագանքի», եթե իր զինվորները հարձակման ենթարկվեն։

Գազայի հատվածում հարվածների մասին Նեթանյահուի հայտարարությունից հետո ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ առայժմ Իսրայելին չի հանձնի ևս մեկ պատանդի աճյուն, չնայած երեքշաբթի խոստացել էր դա անել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում