ԳԳոհար Սիմոնյան

Վերակնքվեց «Հայաստան» հիմնադրամի և «Հայփոստ»-ի համագործակցության հուշագիրը

Վերակնքվեց «Հայաստան» հիմնադրամի և  «Հայփոստ»-ի համագործակցության հուշագիրը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Հայփոստ»-ի բարեհաջող համագործակցությունը շարունակվում է։ Արդեն հայտնի է ս/թ հեռուստամարաթոնի օրը․ այն կկայանա նոյեմբերի 28-ին՝ ժամը 22:00–ին, առաջին անգամ կհեռարձակվի Հայաստանից՝ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով։

«Հայփոստ»-ը շարունակում է օժանդակել հիմնադրամին. այս տարի ևս հուշագիր է ստորագրվել երկու կազմակերպությունների միջև, համաձայն որի՝ «Հայփոստ»-ն օժանդակելու է Հիմնադրամին այս տարվա մարաթոնի շրջանակներում մուտքագրված դրամական նվիրատվությունների հավաքագրման գործում։

Հեռուստամարաթոնին ընդառաջ, մինչև այս տարվա վերջը, բոլոր փոստային բաժանմունքների օպերատորները ՀՀ քաղաքացիներից կընդունեն ցանկացած չափի նվիրատվություն: Փոստային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերին, որոնք միտված են ապահովելու հայկական համայնքների կայուն և համաչափ զարգացումը։

Այս տարվա հեռուստամարաթոնի առանցքային թեմաներն են խմելու ջուրը և արևային էներգիան՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» կարգախոսով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում