ՄՄարիամ Մխիթարյան

«Վրացական երազանքը» դիմել է ՍԴ՝ որոշ կուսակցությունների գործունեությունն արգելելու դիտարկման հայցով

«Վրացական երազանքը» դիմել է ՍԴ՝ որոշ կուսակցությունների գործունեությունն արգելելու դիտարկման հայցով

Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը, որը ներառում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ու ևս երկու խորհրդարանական խմբեր, հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել հակապետական ​​և հակասահմանադրական գործողությունների համար մեղավոր ճանաչված քաղաքական կուսակցությունների գործունեությունը՝ հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Մենք կողմ ենք «Միացյալ ազգային շարժում», «Հանուն փոփոխությունների» և «Հզոր Վրաստան - Լելո» կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելուն»,- հայտարարել է նա։

Խորհրդարանի խոսնակը հայց ներկայացնելու հիմք է համարել խորհրդարանական ժամանակավոր քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, որը մի քանի ամիս ուսումնասիրել է տարբեր քաղաքական ուժերի գործողությունները և, առաջին հերթին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ստեղծած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գործունեությունը:

Եթե Սահմանադրական դատարանը բավարարի հայցը, օրենքը խախտող քաղաքական կուսակցություններին կամ նրանց հետ կապված անձանց կարգելի մասնակցել ընտրություններին։ Այդ կուսակցությունների անդամներին կարգելվի նաև պետական ​​պաշտոններ զբաղեցնել և նոր կուսակցություններ ստեղծել։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրաստանի Սահմանադրական դատարանը հայցի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա ամիսներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում