ՄՄարիամ Մխիթարյան

Պետդուման ընդունել է մշտական զորակոչի մասին օրենք

Պետդուման ընդունել է մշտական զորակոչի մասին օրենք

ՌԴ Պետդուման հավանություն է տվել մշտական զորակոչի մասին օրինագծին: Հոկտեմբերի 28-ին պատգամավորները երրորդ՝ վերջնական ընթերցմամբ պաշտպանել են այն փաստաթուղթը, որը նախատեսում է քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչն ամբողջ օրացուցային տարվա ընթացքում:

Նոր կանոնակարգը զինվորական կոմիսարիատներին թույլ է տալիս կազմակերպել զորակոչիկների մշտական բժշկական զննումներ, հոգեբանական ստուգումներ և զորակոչային կոմիտեի նիստեր։ Ծանուցագրերը կուղարկվեն ամբողջ տարվա ընթացքում: Ընդ որում՝ ծառայության վայր ուղարկումը, ինչպես և նախկինում, կիրականացվի տարին երկու անգամ՝ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 15-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանում պարբերաբար խստացվում են զորակոչի կանոնները. մասնավորապես, ստեղծվել է զինապարտների միասնական ռեեստր և ներդրվել են էլեկտրոնային ծանուցագրեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում