ՄՄարո Թարվերդյան

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոխվեց

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոխվեց

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոխվեց բացակայելու արգելքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

 
«Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։
 
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար»,- գրել է փաստաբանը։
 
Ավելի վաղ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակ-դիմում էր հղել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` խնդրելով վերացնել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։
 
Հիշեցնենք՝ Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով:
 
Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում