ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան Մեծ Բրիտանիայից 9 միլիարդ եվրոյով կգնի 20 Eurofighter կործանիչ

Թուրքիան Մեծ Բրիտանիայից 9 միլիարդ եվրոյով կգնի 20 Eurofighter կործանիչ

Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ պայմանագիր է կնքել 9 միլիարդ եվրո արժողությամբ 20 նոր բրիտանական Eurofighter կործանիչի գնումների համար։ Պայմանագիրը ստորագրվել է վարչապետ Քիր Սթարմերի՝ Թուրքիա կատարած առաջին այցի ժամանակ՝ հաղորդում է Euronews-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պայմանագիրն անվանել է «երկու մտերիմ դաշնակիցների միջև ռազմավարական հարաբերությունների նոր խորհրդանիշ»։ Սթարմերն էլ հավելել է, որ փաստաթուղթը նախատեսում է ապագայում ավելի շատ ինքնաթիռների վաճառքի հնարավորություն։

Հուլիսին Անկարան և Լոնդոնը նախնական պայմանագիր էին կնքել Eurofighter կործանիչների գնման համար, որոնք արտադրում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի կոնսորցիումը, որն էլ գլխավորում է բրիտանական BAE Systems ընկերությունը։

Գործարքը կնքվել է, երբ Գերմանիան խոստացել է դեմ չլինել Թուրքիային կործանիչների վաճառքին։

Անկարան Eurofighters-ների և մյուս ժամանակակից կործանիչների գնումը դիտարկում է որպես միջանկյալ լուծում, մինչև տեղական արտադրության KAAN հինգերորդ սերնդի կործանիչի շահագործման հանձնելը։ Սպասվում է, որ դա տեղի կունենա 2028 թվականից ոչ շուտ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում