ՄՄարիամ Մխիթարյան

«Լուկօյլ»-ը վաճառում է արտասահմանյան ակտիվները՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով

«Լուկօյլ»-ը վաճառում է արտասահմանյան ակտիվները՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով

Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություններից մեկը՝ «Լուկօյլ»-ը, հայտարարել է իր միջազգային ակտիվները վաճառելու մտադրության մասին՝ «որոշակի երկրների կողմից ընկերության և իր դուստր ձեռնարկությունների նկատմամբ սահմանափակող միջոցառումների կիրառման պատճառով»։ «Սկսվել է պոտենցիալ գնորդների առաջարկների վերանայումը»,- ասվում է «Լուկօյլ»-ի կայքում:

Նշվում է, որ ակտիվների վաճառքն իրականացվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) լիցենզիայի համաձայն, որը կարգավորում է «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի հետ կապված գործարքների կրճատումը։

Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր լրացուցիչ պատժամիջոցների մասին՝ կապված Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու «խաղաղության գործընթացի նկատմամբ Մոսկվայի կողմից լուրջ հետաքրքրության բացակայության» հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում