ՔՔրիստինե Ոսկանյան

Հանձնաժողովում քննարկվել են աշխատանքային վեճերի լուծման արտադատական մեխանիզմի ներդրման հնարավորությունները

Հանձնաժողովում քննարկվել են աշխատանքային վեճերի լուծման արտադատական մեխանիզմի ներդրման հնարավորությունները

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում: Առանցքում Աշխատանքային օրենսգրում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծն էր:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծն առնչվում է աշխատանքային վեճերի լուծման արտադատական մեխանիզմի ներդրմանը: ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով  նախատեսվում է ավելի հեշտացնել աշխատողների համար իրենց ենթադրյալ աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմը: Օրենքի նախագծով քաղաքացուն ընձեռվում է ընտրության հնարավորություն՝ դիմելու դատարան կամ աշխատանքային վեճերի լուծման հանձնաժողով:

Քննարկման ընթացքում շահագրգիռ կողմերը  ներկայացրին իրենց մշակած մոդելները կառույցի վերաբերյալ: Ըստ այդ առաջարկների՝ այն պետք է լինի առանձին կառույց կամ էլ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կամ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կազմում:

Հանձնաժողովի կազմը և այլ առաջարկներ ու խնդիրներ կքննարկվեն առաջիկա հանդիպումների ընթացքում:

Հանդիպմանը մասնակցել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, արհմիությունների, գործատուների միության և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում