Երևանում բացվեց Թեոդոր Աքսենտովիչի նկարների ցուցահանդեսը

Երևանում բացվեց Թեոդոր Աքսենտովիչի նկարների ցուցահանդեսը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կոմորովսկայի  հետ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա գտնվեց հայկական արմատներով լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը:

Ցուցահանդես են այցելել նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, օտարերկրյա մի շարք այլ դեսպաններ, Սոպոտի քաղաքապետ Յացեկ Կորնովսկին և Սոպոտի պետական պատկերասրահի տնօրեն Զբիգնև Բուսկը: Հայաստանի և Լեհաստանի նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող ցուցահանդեսում ներկայացվել են նկարչի շուրջ 53 կտավներ ու գրաֆիկական աշխատանքներ:

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի խոսքով ՝ երևանյան ցուցահանդեսը պատմական է, քանի որ  նկարիչը մշտապես երազել է անհատական ցուցահանդես ունենալ իր պատմական հայրենիքում: Պատկերասրահի տնօրենը Հայաստանի և Լեհաստանի առաջին տիկիններին նվիրել է Հայաստանի կենտրոնական բանկի թողարկած «Թեոդոր Աքսենտովիչ» հուշադրամը:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում