Ամենակարևոր ձեռքբերումը զեկույց ունենալն է: Այդ մասին Ազգային ժողովի բակում՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հուշարձանի մոտ, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին՝ հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Նպատակը ո՞րն էր՝ զեկույց ունենալը։ Մնացած իրավական բաները քննարկման առարկա են»,- նշեց Քոչարյանը։










