ԼԼիլիթ Ասատրյան

Հովտաշատ գյուղում բեռնատարը կողաշրջվել է

Հովտաշատ գյուղում բեռնատարը կողաշրջվել է

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10։24-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղում բեռնատարը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի սկզբնամասում՝ միջհամայնքային կամրջի վրա, KamAZ մակնիշի բեռնատարը կողաշրջվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. տուժածներ չկան։

Փրկարարներն ու պարեկները սահմանազատել են տարածքը, իրականացրել հերթապահություն, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել բեռնատարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում