ԼԼուսինե Մուրադյան

Չնայած բազմաթիվ շահարկումներին՝ փայլուն հարաբերություններ ունենք Իրանի հետ. ԱԳ նախարար

Չնայած բազմաթիվ շահարկումներին՝ փայլուն հարաբերություններ ունենք Իրանի հետ. ԱԳ նախարար

Չնայած բազմաթիվ շահարկումներին, կանխավարկածներին՝ մենք ունենք փայլուն հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք գրեթե ամենօրյա կոնտակտի մեջ ենք: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այն մանիպուլյացիաները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դժգոհ է կամ հիմա որևէ կերպ արտահայտելու է իր բուռն դժգոհությունը ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, էլի տեսանք, որ չի համապատասխանում իրականությանը:

Ավելին ասեմ, մենք արդեն հանրահռչակել ենք, որ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթի են և արտացոլվելու են համապատասխան փաստաթղթով»,- ասաց նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում