ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվան գիշերն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

Մոսկվան գիշերն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

Հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Մոսկվայի ուղղությամբ արձակվել է ավելի քան երեք տասնյակ անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ ՀՕՊ ուժերը դրանք բոլորը ոչնչացրել են։ Թռիչքների անվտանգությունն ապահովելու համար գիշերը «Ժուկովսկի» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում կիրառվել են ինքնաթիռների մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում «բռնագրավվել և ոչնչացվել է» ընդհանուր առմամբ 193 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 40-ը՝ Մոսկվայի մարզում, որոնցից 34-ը շարժվել են մայրաքաղաքի ուղղությամբ։ Դրոնների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Մոսկվայի մոտ գտնվող Սերպուխով քաղաքի նավթամբարում։

Մեկ այլ տեղեկությամբ՝ ուկրաինական կողմը անօդաչու սարքերով հարվածել է Բելգորոդի ջրամբարի ամբարտակին։ Ջրամբարը ճաքել է, և ջրի մակարդակն իջել է 100 սանտիմետրով։ Հյուսիսային Դոնեց գետի վտակ Նեժեգոլ գետը սկսել է դուրս գալ հունից, ափամերձ բնակավայրերին ջրհեղեղ է սպառնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում