ԴԴավիթ Մուրադյան

Երևանում քամու հետևանքով գրանցվել է 6 արտակարգ դեպք

Երևանում քամու հետևանքով գրանցվել է 6 արտակարգ դեպք

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։55-ից, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքում վնասվել են ծառեր և շինության տանիքներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ իրականացնելով ծառերի կոտրված ճյուղերի հեռացման, տարածքների սահմանազատման, տանիքի թուլացած թիթեղների ապամոնտաժման և ամրացման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում