ՎՎարդուհի Հարությունյան

Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայությունների ղեկավարները

Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայությունների ղեկավարները

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի: Նրան ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:

Կողմերը քննարկել են երկու երկրի ռազմավարական գործընկերությունը և անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը: Հատուկ ուշադրություն է դարձվել գերատեսչությունների միջև տեղեկատվության և փորձի փոխանակմանը։

Ընդգծվել է, որ անվտանգության ծառայությունների սերտ փոխգործակցությունը նպաստում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում