ՎՎարդուհի Հարությունյան

Թրամփի վարչակազմը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախագիծ է պատրաստել. Reuters

Թրամփի վարչակազմը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախագիծ է պատրաստել. Reuters

Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի տնտեսության առանցքային հատվածների դեմ նոր պատժամիջոցների նախագիծ է պատրաստել և դրանք կյանքի կկոչի, եթե Մոսկվան չհամաձայնի դադարեցնել պատերազմը: Այդ մասին գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նշվում է, որ որոշ սահմանափակումներ ուղղված են Ռուսաստանի բանկային հատվածի և ենթակառուցվածքների դեմ, որոնք օգտագործվում են նավթի մատակարարման համար:

Reuters-ը նշում է, որ անցած շաբաթ Ուկրաինայի իշխանությունները խնդրել են ԱՄՆ-ին՝ նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, այդ թվում՝ ռուսական բոլոր բանկերը անջատել դոլարային համակարգից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում