ԿԿարմեն Ղուկասյան

Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանը, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող բարեփոխումներից բխող ծրագրերը

Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանը, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող բարեփոխումներից բխող ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Լոռու մարզի Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, Վանաձորի տարեցների տուն և Սպիտակի փոքր համայնքային տուն։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

 

Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է հաստատությունների շենքային պայմաններին, մատուցվող ծառայությունների շրջանակին և իրականացվող աշխատանքներին։

 
 
Կենտրոնների ղեկավարների հետ զրույցում նախարար Թորոսյանը կարևորել է հարմարավետ ու մատչելի միջավայրի ստեղծումը, խնամվողների կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցումը, ինչպես նաև աշխատանքային պայմանների և առկա ռեսուրսների շարունակական բարելավումը։
 

 

Քննարկվել են նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող ոլորտներում իրականացվող բարեփոխումներից բխող ծրագրերը․ այս համատեքստում ընդգծվել են երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման, արժանապատիվ ծերության ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված աշխատանքները։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում