ՎՎարդուհի Հարությունյան

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է Վաշինգտոն

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է Վաշինգտոն

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ամերիկյան կողմի հետ բանակցություններում Մոսկվայի պատվիրակության անդամ Կիրիլ Դմիտրիևը մեկնել է Վաշինգտոն: Ակնկալվում է, որ նա կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Լրագրողների հետ զրույցում Դմիտրիևը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները դժվար թե էական ազդեցություն ունենան Ռուսաստանի տնտեսության վրա, քանի որ համաշխարհային նավթի գները կբարձրանան, և Մոսկվան դրանից կշահի: Նա նաև կարծիք է հայտնել, թե Կիևը մեղմացրել է պատերազմը դադարեցնելու պայմանների վերաբերյալ իր դիրքորոշումը:

«Ըստ իս՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ուկրաինան իրականում բավականին մոտ են դիվանագիտական լուծմանը»,- ընդգծել է Դմիտրիևը, հավելել՝ նախ առաջնագիծը պետք է «սառեցվի», կարգավորվեն տարածքների, անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցերը:

Դմիտրիևն ընդգծել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության կարևորությունը, շեշտել՝ դրա բացակայությունը լուրջ վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար։ Ռուսաստանի ներկայացուցչի կարծիքով՝ Թրամփի վարչակազմը ցանկանում է հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը։

Նա հավելել է, որ կողմերն աշխատում են երկու երկրում բանտարկված անձանց նոր փոխանակման ուղղությամբ։ Նաև, ըստ Դմիտրիևի, Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կհանդիպեն, բայց ոչ շատ մոտ ապագայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում