ՄՄարիամ Մխիթարյան

Չինական պետական ընկերությունները դադարեցրել են Ռուսաստանից նավթի գնումները. Reuters

Չինական պետական ընկերությունները դադարեցրել են Ռուսաստանից նավթի գնումները. Reuters

«Ռոսնեֆտի» և «Լուկօյլ»-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո չինական պետական ​​ընկերությունները դադարեցրել են ռուսական նավթի գնումներն այդ ընկերություններից՝ հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով «բազմաթիվ աղբյուրներին»։

PetroChina-ն, Sinopec-ը, CNOOC-ը և Zhenhua Oil-ը հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ մտահոգությունների պատճառով դադարեցրել են ծովային ճանապարհով ռուսական նավթի գործարքները՝ առնվազն կարճաժամկետ հեռանկարում՝ գրել է լրատվականը:

Reuters-ի տվյալներով՝ Ռուսաստանից ծովով օրական ներկրվող մոտ 1,4 միլիոն բարել նավթի մեծ մասը գնում է Չինաստանի ոչ պետական նավթավերամշակման գործարանները, այդ թվում՝ փոքր ընկերությունները:

Թրեյդերները նշել են, որ ԱՄՆ պատժամիջոցներից առաջ էլ «Ռոսնեֆտ»-ը և «Լուկօյլ»-ն իրենց նավթի մեծ մասը Չինաստանին վաճառում էին միջնորդների միջոցով, այլ ոչ թե ուղղակի: Ենթադրվում է, որ չինական պետական ընկերություններից հետո  ռուսական նավթի գնումները կդադարեցնեն նաև մասնավոր ընկերությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում